Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսենն ու Կարուանան խաղաղ դաշինք կնքեցին

10 Նոյեմբերի 2018 11:12
Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսենն ու Կարուանան խաղաղ դաշինք կնքեցին

Նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանում է աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը: Գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը մրցում է հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանայի հետ: Երեկ կայացել է առաջին պարտիան: Կողմերը խաղաղ դաշինք են կնքել:

ԱՄՆ-ն ներկայացնող Կարուանան խաղում էր սպիտակ խաղաքարերով: Շախմատիստների սկզբնական քայլերից հետո ստացվեց սիցիլիական պաշտպանության մոսկովյան տարբերակը: Կարլսենը, ով խաղում էր սև խաղաքարերով, սկզբում հավասարեցրեց դիրքը, որից հետո միջնախաղում մեծ առավելություն ստացավ: 

Թվում էր, թե աշխարհի գործող չեմպիոնը ձեռքից բաց չի թողնի հաղթանակը, սակայն նորվեգացին 40-րդ քայլին սխալ թույլ տվեց, որից անմիջապես օգտվեց Կարուանան և հմտորեն պաշտպանվելով՝ գրեթե հավասարեցրեց դիրքը: Չնայած նորվեգացու ջանքերին՝ ավելի քան 7 ժամ տևած պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

Նշենք, որ այսօր՝ Երևանի ժամանակով 19:00-ին, կմեկնարկի մրցախաղի 2-րդ պարտիան:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: