Նա նախկինում ավելի խելահեղ զգեստներ է հագել. Ֆեդերերը՝ Սերենա Ուիլյամսի մասին (լուսանկար)

05 Նոյեմբերի 2018 20:17
Նա նախկինում ավելի խելահեղ զգեստներ է հագել. Ֆեդերերը՝ Սերենա Ուիլյամսի մասին (լուսանկար)

Թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մեկնաբանել է Ֆրանսիայի Թենիսի Ֆեդերացիայի նախագահ Բերնարդ Գյուդիչելիի հայտարարությունը, ըստ որի, Ֆրանսիայի բաց առաջնության հաջորդ մրցաշարում dress cod-ը խստացվելու է:

Նախագահը օրինակ էր բերել Սերենա Ուիլյամսի հագուստը, որը բազմաթիվ քննարկումների պատճառ էր դարձել:

«Խնդիր չեմ տեսնում Սերենայի ընտրած «կատվի» հագուստի հետ կապված: Նա առաջ ավելի խելահեղ տարբերակներով է հանդես եկել:

Տղամարդիկ նույնպես բացառություն չեն: Հիմարություն եմ համարում հագուստի ընտրության հարցում սահմանափակումներ մտցնելը»,- շվեյցարացու խոսքերը մեջբերում է The Sunday Times-ը:

Картинки по запросу Serena Williams cat dress


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: