Մ-20 աշխարհի առաջնություն. Հակոբյանը մոտեցավ առաջատարին, Պետրոսյանը ցավալի պարտություն կրեց

14 Սեպտեմբերի 2018 10:12
Մ-20 աշխարհի առաջնություն. Հակոբյանը մոտեցավ առաջատարին, Պետրոսյանը ցավալի պարտություն կրեց

Թուրքիայում շարունակում է ընթանալ մինչև 20 տարեկանների շախմատիստների աշխարհի առաջնությունը: Երեկ կայացել է մրցաշարի 9-րդ տուրը:

Հայաստանը ներկայացնող Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը հաղթանակ են տոնել և վաստակած համապատասխանաբար 6 և 7 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 24-րդ և 2-րդ հոիզոնականները:

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Մանվել Պետրոսյանը պարտություն կրեց: Այս տուրից հետո Սարգսյանն ունի 4, իսկ Պետրոսյանը՝ 6 միավոր:

Աղջիկների պայքարում մեր ներկայացուցիչ Սիրանուշ Ղուկասյանը կրկին ոչ-ոքի խաղաց և վաստակած 5 միավորով մրցաշարային աղյուսակի 30-րդ տուրում է: Այսօր կկայանա մրցաշարի 10-րդ տուրը:

 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: