Մ-20 աշխարհի առաջնություն. Պետրոսյանն ու Մարտիրոսյանը հաղթանակ տարան, Ղուկասյանը ոչ-ոքի խաղաց թուրք Օզբայ Էցեի հետ

13 Սեպտեմբերի 2018 10:12
Մ-20 աշխարհի առաջնություն. Պետրոսյանն ու Մարտիրոսյանը հաղթանակ տարան, Ղուկասյանը ոչ-ոքի խաղաց թուրք Օզբայ Էցեի հետ

Թուրքիայում շարունակվող՝ մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում երեկ կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Արամ Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել Սինդարով Ջավոխիրի հետ և այժմ վաստակած 6 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը: Մանուել Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ են տարել իրենց մրցակիցների նկատմամբ և այժմ ունեն համապատասխանաբար 6 և 5 միավոր: Մեր մյուս ներկայացուցիչը՝ Շանթ Սարգսյանը, ցավալի պարտություն կրեց Գալպերին Պլատոնից և 8 տուրից հետո իր ակտիվում ունի ընդամենը 3.5 միավոր:

Աղջիկների պայքարում Սիրանուշ Ղուկասյանը խաղաղ դաշինք կնքեց Թուրքիայի ներկայացուցիչ Օզբայ Էցեի հետ և վաստակած 4.5 միավորով 39-րդ տեղում է:

Հավելենք, որ այսօր կկայանա մրցաշարի 9-րդ տուրը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: