Մ-20 աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը շարունակում է հետապնդել առաջատարին

12 Սեպտեմբերի 2018 10:22
Մ-20 աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը շարունակում է հետապնդել առաջատարին

Թուրքիայում ընթացող շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության 7-րդ տուրում հաջող են հանդես եկել Արամ Հակոբյանն ու Հայկ Մարտիրոսյանը, ովքեր հաղթել են իրենց մրցակիցներին: Մանուել Պետրոսյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի, իսկ ահա Շանթ Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտություններ են կրել:

Վաստակած 5,5 միավորով Արամ Հակոբյանը շարունակում է մեկ միավորով հետ մնալ միանձնյա առաջատարից՝ Իրանի ներկայացուցչից և զբաղեցնում է 6-րդ տեղը: Մանուել Պետրոսյանը 5 միավորով 16-րդն է, մեր մյուս մասնակիցները զբաղեցնում են ցածր հորիզոնականներ:

Այսօր մրցաշարում նախատեսված է անցկացնել 8-րդ տուրի պարտիաները:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: