Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Ռիգայի միջազգային մրցաշարում

07 Օգոստոսի 2018 16:22
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Ռիգայի միջազգային մրցաշարում

Լատվիայում երեկ մեկնարկել է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը: 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մրցաշարում մեր երկիրը ներկայացնում են Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Երեկ կայացած մրցաշարի առաջին տուրում մեր երեք շախմատիստներն էլ հաղթանակ տոնեցին: Այսօր տեղի կունենան մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրի պարտիաները:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: