Speed Chess Championship. առաջին տուրում Արոնյանը պայքարից դուրս թողեց Կարուանային

25 Հուլիսի 2018 14:24
Speed Chess Championship. առաջին տուրում Արոնյանը պայքարից դուրս թողեց Կարուանային

Chess.com կայքը մրցաշար է կազմակերպել, որտեղ 16 շախմատիստներ միմյանց հետ մրցում են համացանցի միջոցով: 

Speed Chess Championship-ն անցկացվում է նոկաուտ համակարգով, այսինքն պարտվող մասնակիցը լքում է հետագա պայքարը:

Մրցաշարին մասնակցում են նաև հայազգի գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Զավեն Անդրիասյանը:

Առաջին տուրում Արոնյանն 20,5 - 6,5 հաշվով առավելության է հասել ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ: Հաջորդ տուրում Լևոնը կմրցի Անիշ Գիրի - Շահրիյար Մամեդյարով զույգի հաղթողի հետ:

Անդրիասյանն իր առաջին պարտիան կանցկացնի օգոստոսի 30-ին: Մրցակիցը Վիդիտ Գուջրատին է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: