Իլյումժինովը հեռանում է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնից

30 Հունիսի 2018 11:37
Իլյումժինովը հեռանում է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնից

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ չի պատրաստվում նորից իր թեկնածությունը դնել։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։

Աղբյուրի տեղեկություններով, Իլյումժինովը նշել է, որ աջակցում է Արկադի Դվորկովիչի թեկնածությանը ՖԻԴԵ-ի ղեկավարի պաշտոնում:

ՖԻԴԵ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի հոկտեմբերին։ Հունիսի 27-ին Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում առաջադրեց նախկին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին:

Հիշեցնենք, որ Կիրսան Իլյումժինովը 1995 թվականից ղեկավարում է շախմատի միջազգային ֆեդերացիան:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: