Paris Grand Chess Tour․ Արոնյանը հաղթեց Մամեդյարովին ու զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը

24 Հունիսի 2018 18:45
Paris Grand Chess Tour․ Արոնյանը հաղթեց Մամեդյարովին ու զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը

Փարիզում ավարտվեց Grand Chess Tour-ի շախմատային մրցաշարը, որին մասնակցում էր նաև հայազգի Լևոն Արոնյանը:

Հարկ է նշել, որ մրցաշարը բաղկացած էր 2 շրջանից: Առաջին շրջանում մասնակիցներն իրենց ուժերը փորձում էին արագ շախմատում, իսկ երկրորդ շրջանում՝ կայծակնային շախմատում:

Խաղային վերջին օրն Արոնյանն հաղթեց Վլադիմիր Կրամնիկին, Ֆաբիանո Կարուանային ու Շահրիար Մամեդյարովին: Միավորը կիսեց Ուեսլի Սոյի, Վիշվանաթան Անանդի, Մաքսիմ Վաչյե-Լագրավի, Հիկարու Նակամուրայի, Սերգեյ Կարյակինի ու Ալեքսանդր Գիշչուկի հետ:

Այսպիսով, արագ շախմատում Արոնյանն վաստակեց 9 միավոր, իսկ կայծակնայինում՝ 11 միավոր: Ընդհնաուր հաշվարկով մեր գրոսմայստերը 36 հնարավորից վաստակեց 20 միավոր և մրցաշարն ավարտեց 4-րդ հորիզոնականում: 

Հաղթող ճանաչվեց ամերիկացի Հիկարու Նակամուրան, ով վաստակեց 23 միավոր:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: