Paris Grand Chess Tour․ խաղային վերջին օրվանից առաջ Լևոն Արոնյանը 5-րդն է մրցաշարային աղյուսակում

23 Հունիսի 2018 21:22
Paris Grand Chess Tour․ խաղային վերջին օրվանից առաջ Լևոն Արոնյանը 5-րդն է մրցաշարային աղյուսակում

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվում է Grand Chess Tour շարքի մրցաշարի 2-րդ փուլը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։

Արագ շախմատի մրցաշարի ավարտից և կայծակնային խաղի 9 տուրից հետո մեր գրոսմայստերը 14 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Այսօր Արոնյանը հաղթել է Կրամնիկին և Անանդին, միավորը կիսել է Սոյի, Կարուանայի, Վաշյե-Լագրավի, Նակամուրայի, Մամեդյարովի, Գրիշչուկի հետ, ինչպես նաև պարտվել է Կարյակինին։

Նշենք, որ մրցաշարային աղյուսակը 17,5 միավորով գլխավորում է Սերգեյ Կարյակինը։ Վաղը կկայանան կայծակնային շախմատի մրցաշարի վերջին 9 պարտիաները։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: