Ֆաբիանո Կարուանան՝ Altibox Norway Chess սուպերմրցաշարի հաղթող

07 Հունիսի 2018 22:24
Ֆաբիանո Կարուանան՝ Altibox Norway Chess սուպերմրցաշարի հաղթող

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց Altibox Norway Chess 2018 շախմատի սուպերմրցաշարը, որին մասնակցում էր նաև հայազգի Լևոն Արոնյանը:

Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցեցին 10 գրոսմասյտեր, սակայն 4-րդ տուրից սկսած պայքարից դուրս մնաց չինացի Դին Լիրենը, ով վիրահատության էր ենթարկվել:

Վերջին՝ 9-րդ տուրից առաջ հաղթողի կոչման համար պայքարում էին միանգամից 5 շախմատիստ, սակայն նրանցից հաջողակ գտնվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան, ով վաստակած 5 միավորով հռչակվեց չեմպիոն:

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան և Վիշվանաթան Անանդը վաստակած 4,5 միավորով կիսեցին 2-4-րդ հորիզոնականները: Լևոն Արոնյանն իր հերթին՝ 4 միավորով կիսեց 5-7-րդ տեղերը:

Վերջին տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

Մաքսիմ Վաշիե-Լագրավ - Մագնուս Կարլսեն՝ 0,5-0,5

Ֆաբիանո Կարուանա - Ուեսլի Սո՝ 1-0

Սերգեյ Կարյակին - Վիշվանաթան Անանդ՝ 0-1

Լևոն Արոնյան - Հիկարու Նակամուրա՝ 0,5-0,5


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: