Altibox Norway Chess սուպերմրցաշար. 8-րդ տուրի բոլոր արդյունքներն ու մրցաշարային աղյուսակը

06 Հունիսի 2018 23:50
Altibox Norway Chess սուպերմրցաշար. 8-րդ տուրի բոլոր արդյունքներն ու մրցաշարային աղյուսակը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթանում է Altibox Norway Chess 2018 շախմատի սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը:

Այսօր 8-րդ տուրում կայացան հետևյալ պարտիաները.

Հիկարու Նակամուրա - Սերգեյ Կարյակին` 1-0

Վիշվանաթան Անանդ - Ֆաբիանո Կարուանա` 0-1

Ուեսլի Սո - Մաքսիմ Վաշիե-Լագրավ` 0,5-0,5

Մագնուս Կարլսեն - Շահրիյար Մամեդյարով` 0,5-0,5

4 պարտիաներից 2-ն ավարտվեցին խաղաղ ելքով, իսկ մյուս երկուսում հաջողության հասան ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Հիկարու նակամուրան և Ֆաբիանո Կարուանան:

Այս տուրում հանգստի հնարավորություն էր ստացել Լևոն Արոնյանը:

Նշենք, որ մրցաշարից դուրս է մնացել չինացի գրոսմասյտեր Դին Լիրենը, ով ուրբաթ օրը վիրահատության էր ենթարկվել:

Մրցաշարային աղյուսակը 8-րդ տուրից հետո.

1. Մագնուս Կարլսեն - 4 միավոր
2. Ուեսլի Սո - 4 միավոր
3. Հիկարու Նակամուրա - 4 միավոր
4. Ֆաբիանո Կարուանա - 4 միավոր 
5. Լևոն Արոնյան - 3,5 միավոր
6. Վիշվանաթան Անանդ - 3,5 միավոր
7. Շահրիյար Մամեդյարով - 3,5 միավոր 
8.
 Սերգեյ Կարյակին - 3 միավոր
9. Մաքսիմ Վաշիե-Լագրավ - 2,5 միավոր 
10. Դին Լիրեն - 0

9-րդ տուրը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 18:30-ին.

Մաքսիմ Վաշիե-Լագրավ - Մագնուս Կարլսեն

Ֆաբիանո Կարուանա - Ուեսլի Սո

Սերգեյ Կարյակին - Վիշվանաթան Անանդ

Լևոն Արոնյան - Հիկարու Նակամուրա

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: