Altibox Norway Chess սուպերմրցաշար. 5-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ

02 Հունիսի 2018 20:24
Altibox Norway Chess սուպերմրցաշար. 5-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ

Նորվեգիայում ընթանում է Atlibox Norway Chess սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Այսօր տեղի ունեցած 5-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: 5 տուրից հետո հայ գրոսմայստերն ունի 2.5 միավոր:

Վաղը Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ:

Տուրի մյուս պարտիաների արդյունքներն ու մրցաշարային աղյուսակը կներկայացնենք ավելի ուշ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: