Հայկ Մարտիրոսյանը՝ եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշարի հաղթող

10 Մայիսի 2018 14:18
Հայկ Մարտիրոսյանը՝ եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ եռատոնին նվիրված արագ շախմատի մրցաշար, որին մասնակցեց 144 շախմատիստ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարի մասնակիցների թվում էին Հայաստանի տղամադրկանց գործող չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, 2016 թվականի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, ինչպես նաև գրոսմայստերներ Արման Միքայելյանը և Գևորգ Հարությունյանը:

Տոնական մրցաշարի հաղթող դարձավ Հայկ Մարտիրոսյանը, ով 7 հնարավորից վաստակեց 6.5 միավոր:

5 շախմատիստ վաստակեցին 6-ական միավոր և կիսեցին 2-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո 2-րդը դարձավ Զավեն Անդրիասյանը, իսկ Հայկ Վարդանյանը եզրափակեց լավագույն եռյակը: 

Մրցաշարում հիանալի հանդես եկավ նաև պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանը, ով առաջին հինգ տուրերում տարել էր միայն հաղթանակներ և Հայկ Մարտիրոսյանի ու Զավեն Անդրիասյանի հետ միասին գլխավորում էր աղյուսակը, սակայն վերջին երկու տուրում Սարգսյանը պարտություն կրեց և գրավեց միայն 11-րդ հորիզոնականը:

Եզրափակիչ աղյուսակ


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: