Հայ շախմատիստների ելույթները «Աէրոֆլոտ Օփեն»-ի 3-րդ տուրում

24 Փետրվարի 2017 15:15
Հայ շախմատիստների ելույթները «Աէրոֆլոտ Օփեն»-ի 3-րդ տուրում

Երեկ Մոսկվայում տեղի ունեցան «Աէրոֆլոտ Օփեն»-ի երրորդ տուրի պարտիաները, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Աէրոֆլոտ Օփեն»-ի երրորդ տուրում «A» խմբում հանդես եկող Սերգեյ Մովսեսյանն ու Հայկ Մարտիրոսյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Մանուէլ Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանը պարտվեցին:
Երրորդ տուրից հետո «A» խմբում աղյուսակը գլխավորում են 2.5-ական միավոր վաստակած 6 շախմատիստ: Սերգեյ Մովսեսյանն իր ակտիվում ունի 2 միավոր և կիսում է 7-րդ հորիզոնականը: Մանուէլ Պետրոսյանը վաստակել է 1 միավոր, Տիգրան Հարությունյանն ու Հայկ Մարտիրոսյանը իրենց ակտիվում ունեն կեսական միավոր:

«B» խմբում Արման Միքայելյանն ու Հովիկ Հայրապետյանը վաստակել են 2.5-ական միավոր և մրցաշարի 2 առաջատարներից հետ են մնում կեսական միավորով:

«C» խմբում առաջատարների խմբում է ընթանում 3 հնարավորից 3 միավոր վաստակած Արթուր Ղարագյոզյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: