Հայ շախմատիստների ելույթները «Աէրոֆլոտ Օփեն»-ի 2-րդ տուրում

23 Փետրվարի 2017 13:25
Հայ շախմատիստների ելույթները «Աէրոֆլոտ Օփեն»-ի 2-րդ տուրում

Երեկ Մոսկվայում տեղի ունեցան «Աէրոֆլոտ Օփեն»-ի երկրորդ տուրի պարտիաները:

 «Աէրոֆլոտ Օփեն»-ի առաջին տուրում «A» խմբում հանդես եկող մեր 4 շախմատիստներից միայն Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ տոնեց: Սերգեյ Մովսեսյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով, իսկ Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Հարությունյանը պարտվեցին: Երկու տուրից հետո «A» խմբում աղյուսակը գլխավորում են Մաքսիմ Մատլակովը, Իլյա Սմիրինն ու Մաթիաս Բլուբաումը, ովքեր վաստակել են 2-ական միավոր: Սերգեյ Մովսեսյանն իր ակտիվում ունի 1.5 միավոր և կիսում է 4-րդ հորիզոնականը: Մանուէլ Պետրոսյանը վաստակել է 1 միավոր, Տիգրան Հարությունյանը` 0.5, իսկ Հայկ Մարտիրոսյանը դեռ միավոր չի վաստակել:

«B» խմբում Տիգրան Քոթանջյանն ու Արման Միքայելյանը վաստակել են 2-ական միավոր և ընթանում են առաջատարների խմբում:

«C» խմբում առաջատարների խմբում է ընթանում 2 հնարավորից 2 միավոր վաստակած Արթուր Ղարագյոզյանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: