«Գրանի Պրի». Արոնյանը 5-րդ տուրում ոչ-ոքի խաղաց առաջատարի հետ

22 Փետրվարի 2017 17:52
«Գրանի Պրի». Արոնյանը 5-րդ տուրում ոչ-ոքի խաղաց առաջատարի հետ

Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարում այսօր կայանում են 5-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ուժերը չափում էր մրցաշարի առաջատարներից Մաքսիմ Վաշիյե-Լագրավի հետ: Հանդիպման 43-րդ քայլին կողմերը խաղաղ դաշտ կնքեցին: Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել նաև մրցաշարի առաջին 4 տուրերում: 

Այս պահի դրությամբ Լևոն Արոնյանը իր ակտիվում ունի 2,5 միավոր՝ միջին դիրք զբաղեցնելով մրցաշարային աղյուսակում, որը, ինչպես նախորդ տուրից հետո, այնպես էլ այս տուրից հետո գլխավորում են ֆրանսիացի Մաքսիմ Վաշիյե-Լագրավը և ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովը: Նրանք իրենց ակտիվում գրանցել են 3,5 միավոր:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: