Հայ շախմատիսների ելույթներն «Աէրոֆլոտ Օփեն»-ի 1-ին տուրում

22 Փետրվարի 2017 13:09
Հայ շախմատիսների ելույթներն «Աէրոֆլոտ Օփեն»-ի 1-ին տուրում

Երեկ Մոսկվայում մեկնարկեց «Աէրոֆլոտ Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը: Ավանդաբար մրցաշարի մասնակիցների թվում շատ են Հայաստանի ներկայացուցիչները, իսկ փառատոնի գլխավոր` «A» խմբում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը, աշխարհի և Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Մանուէլ Պետրոսյանը, աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանն ու միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը: Ընդհանուր առմամբ «A» խմբում հանդես են գալիս 98 շախմատիստ, այդ թվում ` 73 գրոսմայստեր, 21 միջազգային և 2 ՖԻԴԵ-ի վարպետ:

«Աէրոֆլոտ Օփեն»-ի առաջին տուրում  Սերգեյ Մովսեսյանը հաղթանակ տոնեց, Տիգրան Հարությունյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով, իսկ Հայկ Մարտիրոսյանն ու Մանուէլ Պետրոսյանը պարտություններ կրեցին:

«B» խմբում Հայաստանն ունի 14 պատվիրակ: Առաջին տուրում մեր մասնակիցներից հաղթանակներ տոնեցին Տիգրան Քոթանջյանը, Արման Միքայելյանը, Արամ Հակոբյանն ու Մամիկոն Ղարիբյանը:

«C» խմբում հանդես եկող Հայաստանի 4 պատվիրակներից երկուսը` Արթուր Ղարագյոզյանն ու Ազատ Թավաքալյանը հաղթեցին, իսկ Վահե Դանիելյանն ու Արփինե Գրիգորյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: