Մեկնարկել է Հայաստանի շախմատի առաջնությունը. առաջին տուրի արդյունքները

12 Հունվարի 2017 21:54
Մեկնարկել է Հայաստանի շախմատի առաջնությունը. առաջին տուրի արդյունքները

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց Հայաստանի շախմատի առաջնությունը: 

Տղամարդկանց առաջնությունում Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով հաղթեց Կարեն Գրիգորյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը նույնպես սպիտակներով պարտության մատնեց Տիգրան Լ. Պետրոսյանին, իսկ Զավեն Անդրիասյանը սև խաղաքարերով հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին: Տիգրան Հարությունյան - Արման Փաշիկյան և Մանուել Պետրոսյան - Հայկ Մարտիրոսյան պարտիաներում խաղաղ դաշտ կնքվեց:

Նշենք, որ Հայաստանի չեմպիոնը հնարավորություն կունենա ընդգրկվելու ազգային հավաքականի կազմում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: