«Գրանի Պրի». Արոնյանը հերթական ոչ-ոքին է խաղում 4-րդ տուրում

21 Փետրվարի 2017 19:04
«Գրանի Պրի». Արոնյանը հերթական ոչ-ոքին է խաղում 4-րդ տուրում

Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը չափում էր ռուս Ալեքսանդր Ռիզանցևի հետ: Հանդիպման 29-րդ քայլին կողմերը խաղաղ դաշտ կնքեցին: Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել նաև մրցաշարի առաջին երեք տուրերում: 

Այս պահի դրությամբ Լևոն Արոնյանը 2 միավորով ևս ինը շախմատիտսների հետ բաժանում է 4-13-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում են ֆրանսիացի Մաքսիմ Վաշիյե-Լագրավը և ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: