Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները միջազգային մրցաշարում

21 Փետրվարի 2017 15:10
Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները միջազգային մրցաշարում

Իրանում ավարտվեց «Ֆիրդուսի գավաթ»-ի 7-րդ խաղարկությունը: Երեկ տեղի ունեցավ մրցաշարի վերջին տուրը, որում Հրայրի Սիմոնյանը հաղթանակ տոնեց, իսկ Հովհաննես Գաբուզյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

«Ֆիրդուսի գավաթ»-ի 7-րդ խաղարկության հաղթող դարձավ Իրանը ներկայացնող Իդանի Պույան, ով 11 հնարավորից վաստակեց 9 միավոր: Նույնքան միավոր վաստակած Մաքսիմ Չիգաևը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Գիգա Քուփարաձեն, նույնպես 9 միավորով, եզրափակեց լավագույն եռյակը:

Հրայր Սիմոնյանը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և, միայն կես միավորով հետ մնալով մրցաշարի հաղթողից, կիսեց 5-11-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հայտնվեց 9-րդ հորիզոնականում: Հովհաննես Գաբուզյանը վաստակեց 7.5 միավոր և գրավեց 21-րդ հորիզոնականը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: