Այսօր Մոսկվայում մեկնարկում է «Աէրոֆլոտ Օփեն» մրցաշարը

21 Փետրվարի 2017 14:25
Այսօր Մոսկվայում մեկնարկում է «Աէրոֆլոտ Օփեն» մրցաշարը

Այսօր Մոսկվայում մեկնարկում է «Աէրոֆլոտ Օփեն» մրցաշարը, որն անցկացվում է 3 խմբերով, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«A» խումբ – 2549 և բարձր գործակից ունեցող շախմատիստների համար
«B» խումբ – 2299 – 2550 գործակից ունեցող շախմատիստների համար
«C» խումբ – մինչև 2300 գործակից ունեցող շախմատիստների համար
Ավանդաբար մրցաշարի մասնակիցների թվում շատ են Հայաստանի ներկայացուցիչները:
Մրցաշարի գլխավոր` «A» խմբում, հանդես կգան գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը, միջազգային վարպետներ Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Հարությունյանը:

«B» խմբում հանդես կգան գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանն ու Տիգրան Քոթանջյանը, միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Գևորգյանը, պատանի շախմատիստներ Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Արթուր Դավթյանը, Մամիկոն Ղարիբյանը և մի շարք այլ շախմատիստներ:

«Աէրոֆլոտ Օփեն»-ին յուրօրինակ կերպով կմասնակցի ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը, ով միաժամանակ կխաղա  «B» և «C» խմբերում:

«C» խմբի պարտիաները մեկնարկում են առավոտյան 10:30-ին, իսկ «A» և «B» խմբերի պարտիաները` 16:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: