«Գրանի Պրի». Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին է խաղում

20 Փետրվարի 2017 19:47
«Գրանի Պրի». Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին է խաղում

Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարում այսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ուժերը չափում էր ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Հանդիպման 20-րդ քայլին կողմերը խաղաղ դաշտ կնքեցին: Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել նաև մրցաշարի առաջին երկու տուրերում: 

Այս պահի դրությամբ Լևոն Արոնյանը 1,5 միավորով ևս յոթ շախմատիտսների հետ բաժանում է 5-12-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով միանձյա գլխավորում է Մաքսիմ Վաշիյե-Լագրավը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: