Հայ շախմատիստները հաղթանակներ են տոնել միջազգային մրցաշարի նախավերջին տուրում

20 Փետրվարի 2017 14:14
Հայ շախմատիստները հաղթանակներ են տոնել միջազգային մրցաշարի նախավերջին տուրում

Իրանում ավարտին է մոտենում «Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունը, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Երեկ տեղի ունեցավ մրցաշարի նախավերջին տուրը, որում Հովհաննես Գաբուզյանն ու Հրայր Սիմոնյանը հաղթանակներ տոնեցին: 10-րդ տուրից հետո Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Չիգաևը ու Ղրղզստանը ներկայացնող միջազգային վարպետ Տոլոքոնթեգին Սեմեթեյը վաստակել են 8.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:

Հրայր Սիմոնյանն իր ակտիվում գրանցել է 7.5 միավոր, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ 7 միավոր:

Այսօր տեղի կունենան մրցաշարի վերջին տուրի պարտիաները:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: