Սերգեյ Մովսեսյանը հաջող ելույթներ է ունեցել Բունդեսլիգայում

20 Փետրվարի 2017 13:50
Սերգեյ Մովսեսյանը հաջող ելույթներ է ունեցել Բունդեսլիգայում

Հանգստյան օրերին Գերմանիայում կայացան Բունդեսլիգայի 7-րդ և 8-րդ տուրերի հանդիպումները, տեղեացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Գերմանիայի առաջատար «Բադեն» ակումբի կազմում հանդես եկող Սերգեյ Մովսեսյանը 2 տուրերում էլ հաղթանակներ տոնեց: Մովսեսյանի «Բադեն» ակումբը իր երկու մրցախաղերը նույնպես ավարտեց հաղթանակով և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Բադեն» ակումբը իր բոլոր 8 մրցախաղերը ավարտել է հաղթանակով և վաստակել է 16 թիմային միավոր: Երկրորդ հորիզոնականում ընթացող «Սոլինգեն» սկումբն իր ակտիվում ունի 14 միավոր, իսկ 13 միավոր վաստակած  «Հոֆենհայմը» եզրափակում է լավագույն եռյակը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: