Շախմատ, հավակնորդների մրցաշար. 3-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային աղյուսակը

12 Մարտի 2018 23:55
Շախմատ, հավակնորդների մրցաշար. 3-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային աղյուսակը

Բեռլինում շարունակում է ընթանալ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում է 8 շախմատիստ, այդ թվում՝ Լևոն Արոնյանը:

Մրցաշարի հաղթողը սույն թվականի նոյեմբեր ամսին իրավունք կստանա նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել աշխարհի նոր չեմպիոնի տիտղոսը:

Հայազգի գրոսմասյտերն այս տուրում ցավալի պարտություն կրեց ռուս շախմատիստ Վլադիմիր Կրամնիկից:

3-րդ տուրի մյուս պարտիաները.

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 1/5:1/5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 1/5:1/5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 1/5:1/5

Մրցաշարային աղյուսակն այս տուրից հետո վաստակած 2.5 միավորով միանձնյա գլխավորում է Վլադիմիր Կրամնիկը: Մամեդյարովը և Կարուանան վաստակած 2 միավորով կիսում են 2-3 հորիզոնականները: Մեր շախմատիստն իր հաշվին ունենալով 1 միավոր գտնվում է նախավերջին՝ 7-րդ հորիզոնականում:

1. Վլադիմիր Կրամնիկ - 2,5 միավոր
2. Շահրիար Մամեդյարով - 2 միավոր
3. Ֆաբիանո Կարուանա - 2 միավոր
4. Ալեքսանդր Գրիշչուկ - 1.5 միավոր
5. Դին Լիրեն - 1.5 միավոր
6. Սերգեյ Կարյակին - 1 միավոր
7. Լևոն Արոնյան - 1 միավոր
8. Ուեսլի Սո - 0,5 միավոր

4-րդ տուրի խաղացանկ.

Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան) - Ուեսլի Սո (ԱՄՆ) 

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Դին Լիրեն (Չինաստան)

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) 

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Լևոն Արոնյան (Հայաստան)

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: