«Գրանի Պրի». Արոնյանը ոչ-ոքի խաղաց նաև երկրորդ տուրում

19 Փետրվարի 2017 18:05
«Գրանի Պրի». Արոնյանը ոչ-ոքի խաղաց նաև երկրորդ տուրում

Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարում այսօր կայանում են 2-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը այսօր սպիտակ խաղաքարերով ուժերը չափում էր անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Հանդիպման 24-րդ քայլին կողմերը խաղաղ դաշտ կնքեցին: Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել նաև մրցաշարի 1-ին տուրում Եվգենի Տոմաշևսկու հետ:

2-րդ տուրի պարտիաներից ավարտվել են նաև Յոն Լյուդվիգ Համեր - Հիկարու Նակամուրա և Դիմիտրի Յակովենկո - Ալեքսանդր Գրիշչուկ պարտիաները, որոնցում նույնպես ոչ-ոքիներ են գրանցվել: Տուրի մյուս պարտիաները դեռևս ընթացի մեջ են:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: