Շախմատ, հավակնորդների մրցաշար. 2-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային աղյուսակը

11 Մարտի 2018 23:38
Շախմատ, հավակնորդների մրցաշար. 2-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային աղյուսակը

Բեռլինում շարունակում է ընթանալ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում է 8 շախմատիստ, այդ թվում՝ Լևոն Արոնյանը:

Մրցաշարի հաղթողը սույն թվականի նոյեմբեր ամսին իրավունք կստանա նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել աշխարհի նոր չեմպիոնի տիտղոսը:

Այսօր կայացան 2-րդ տուրի պարտիաները.

Լևոն Արոնյան (Հայաստան) - Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0,5:0,5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 1:0

Դին Լիրեն (Չինաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0,5:0,5

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0,5:0,5

Մրցաշարային աղյուսակը՝ 2-րդ տուրից հետո

1. Վլադիմիր Կրամնիկ - 1,5 միավոր
2. Շահրիար Մամեդյարով - 1,5 միավոր
3. Ֆաբիանո Կարուանա - 1,5 միավոր
4.
Լևոն Արոնյան - 1 միավոր
5.
Դին Լիրեն - 1 միավոր
6.
Ալեքսանդր Գրիշչուկ - 1 միավոր
7.
Սերգեյ Կարյակին - 0,5 միավոր
8.
Ուեսլի Սո - 0 միավոր

3-րդ տուրի խաղացանկը

Սերգեյ Կարյակին - Ալեքսանդր Գրիշչուկ

Լևոն Արոնյան - Վլադիմիր Կրամնիկ

Ֆաբիանո Կարուանա - Շահրիար Մամեդյարով

Ուեսլի Սո - Դին Լիրեն

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: