Հայ շախմատիստները սայթաքեցին միջազգային մրցաշարի նախավերջին տուրից առաջ

19 Փետրվարի 2017 11:50
Հայ շախմատիստները սայթաքեցին միջազգային մրցաշարի նախավերջին տուրից առաջ

Իրանում ավարտին է մոտենում «Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունը: Երեկ տեղի ունեցան մրցաշարի 8-րդ և 9-րդ տուրերի պարտիաները:

Մրցաշարի 8-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց Դարբան Մորթեզայից, իսկ Հրայր Սիմոնյանը հաղթեց Վասալամ Մուհամեդին: «Ֆիրդուսի գավաթ»-ի 9-րդ տուրում մեր երկու պատվիրակներն էլ իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

9-րդ տուրից հետո Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Չիգաևը ու Ղրղզստանը ներկայացնող միջազգային վարպետ Տոլոքոնթեգին Սեմեթեյը վաստակել են 8-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:
Հրայր Սիմոնյանն իր ակտիվում գրանցել է 6.5 միավոր, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ 6 միավոր:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: