ՖԻԴԵ-ի «Գրան պրի»-ի. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Եվգենի Տոմաշևսկու հետ

19 Փետրվարի 2017 11:34
ՖԻԴԵ-ի «Գրան պրի»-ի. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Եվգենի Տոմաշևսկու հետ

Շարժայում երեկ մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Գրան պրի»-ի մրցաշարը, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Առաջին տուրում Լևոն Արոնյանը սեւերով միավորը կիսեց Եվգենի Տոմաշեւսկու հետ: Պարտիան ավարտվեց 22-րդ քայլին: «Գրան պրի» մրցաշարը հաղթանակով սկսեցին Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Մայքլ Ադամսն ու Ռիչարդ Ռապորտը. նրանք հաղթեցին համապատասխանաբար  Լի Չաոյին, Սալեմ Սալեհին և Դին Լիժենին: Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Այսօր կայանալիք երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Մայքլ Ադամսի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: