Հովհաննես Գաբուզյանն ու Հրայր Սիմոնյանը ոչ-ոքի խաղացին միջազգային մրցաշարի 7-րդ տուրում

17 Փետրվարի 2017 22:18
Հովհաննես Գաբուզյանն ու Հրայր Սիմոնյանը ոչ-ոքի խաղացին միջազգային մրցաշարի 7-րդ տուրում

Իրանում շարունակվող «Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունում տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

7-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց Մերսադ Խոդաշենասի հետ, իսկ Հրայր Սիմոնյանը միավորը կիսեց Հուսեյն Արյանեժադի հետ:

 7-րդ տուրից հետո 3 շախմատիստ՝ Մաքսիմ Չիգաևը, Իդանի Պույան և Գիգա Քուփարաձեն վաստակել են 6.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը, Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 5.5 միավոր, իսկ Հրայր Սիմոնյանն ունի 5 միավոր:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: