Լևոն Արոնյանը կմասնակցի փետրվարի 18-ին մեկնարկող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին

17 Փետրվարի 2017 14:14
Լևոն Արոնյանը կմասնակցի փետրվարի 18-ին մեկնարկող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին

Փետրվարի 18-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում կմեկնարկի ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Շվեյցարական համակարգով անցկացվող մրցաշարին կմասնակցեն 18 շախմատիստ: Մրցաշարը բաղկացած կլինի 9 տուրից և կավարտվի փետրվարի 27-ին:

Շարժայի փուլը առաջինն է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարերի շարքում, իսկ ընդհանուր առմամբ  «Գրան պրի»-ն բաղկացած է 4 մրցաշարերից, որոնք տեղի կունենան Շարժայում, Մոսկվայում, Ժնևում և Պալմա դե Մալյորկայում: «Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Համաձայն chess.com կայքի տեղեկությունների (ՖԻԴԵ-ն դեռ պաշտոնապես չի հրապարակել առաջին փուլի մասնակիցների ցուցակը) ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլին կմասնակցեն հետևյալ 18 շախմատիստները`

1Մաքսիմ Վաշիե-Լագրավ 2796
2 Լևոն Արոնյան 2785
3Հիկարու Նակամուրա 2785
4 Շահրիյար Մամեդյարով 2766
5 Դին Լիժեն 2760
6 Պավել Էլյանով 2759
7 Մայքլ Ադամս2751
8Յան Նեպոմնյաշչի 2749
9 Ալեքսանդր Գրիշչուկ 2742
10 Լի Չաո 2720
11 Եվգենի Տոմաշևսկի 2711
12 Դմիտրի Յակովենկո 2709
13 Ֆրանսիսկո Վալեխո Պոնս 2709
14 Ռիչարդ Ռապորտ 2692
15 Ալեքսանդր Ռևազանցև 2671
16 Սալեմ Սալեհ 2656
17 Հոու Յիֆան 2651
18 Յոն Լյուդվիգ Համմեր 2628


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: