Հովհաննես Գաբուզյանը միջազգային մրցաշարում առաջատարին զիջում է կես միավորով

17 Փետրվարի 2017 13:46
Հովհաննես Գաբուզյանը միջազգային մրցաշարում առաջատարին զիջում է կես միավորով

Իրանում շարունակվող «Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկության շրջանակներում տեղի են ունեցել 5-րդ և 6-րդ տուրերի հանդիպումները, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

5-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց Սլովակիան ներկայացնող Միլան Պաչերից, իսկ Հրայր Սիմոնյանը առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Անդա Սաֆրանսկայի նկատմամբ: 6-րդ տուրում Գաբուզյանը հաղթանակ տոնեց Իրանի ներկայացուցիչ Կիան Մաշմուլի նկատմամբ, իսկ Սիմոնյանը պարտվեց վրացի գրոսմայստեր Մերաբ Գագունաշվիլուն:

6-րդ տուրից հետո 5.5-ական միավոր վաստակած 9 շախմատիստ  գլխավորում են աղյուսակը: Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 5 միավոր և առաջատարներից հետ է մնում կես միավորով, իսկ Հրայր Սիմոնյանն ունի 4.5 միավոր:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: