Հայ շախմատիստները կմասնակցեն «Աերոֆլոտ Օփեն 2017»-ին

16 Փետրվարի 2017 13:23
Հայ շախմատիստները կմասնակցեն «Աերոֆլոտ Օփեն 2017»-ին

Փետրվարի 21-ին Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում կմեկնարկի արդեն ավանդական դարձած ամենամյա «Աերոֆլոտ Օփեն» միջազգային մրցաշարը, որն այս տարի կանցկացվի 15-րդ անգամ։ Այն կտևի մինչև մարտի 3-ը։

«Աերոֆլոտ Օփեն»-ը մրցաշար է, որին հնարավորություն ունի մասնակցելու ցանկացած մակարդակի շախմատիստ, քանզի այն անցկացվում է 3՝ A, B, C խմբով։ Ամենաուժեղ մասնակիցները, ովքեր ունեն 2550 և ավելի վարկանիշ, իրենց ուժերը կփորձեն A խմբում։ Մրցաշարը անցկացվելու է շվեյցարական համակարգով՝ 9 տուրով։

Բացի հիմնական մրցաշարերից «Աերոֆլոտ Օփեն»-ում կանցկացվի նաև բլից մրցաշար։ Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմելու է 140․000 եվրո։

Հայաստանը ևս ունի մասնակիցներ «"Աերոֆլոտ Օփեն»-ի բոլոր 3 խմբերում։ Նրանք են՝ Սերգեյ Մովսեսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Ռաֆայել Բակունցը, Դավիթ Միրզոյանը, Մարկ Բասենցյանը, Արթուր Ղարագյոզյանը, Արփինե Գրիգորյանն ու Ազատ Թավաքալյանը։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: