«Ֆիրդուսի գավաթ». Հովհաննես Գաբուզյանը հաղթել է ադրբեջանցի միջազգային վարպետին

16 Փետրվարի 2017 13:05
«Ֆիրդուսի գավաթ». Հովհաննես Գաբուզյանը հաղթել է ադրբեջանցի միջազգային վարպետին

Իրանում շարունակվող «Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունում երեկ տեղի ունեցան մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումները, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

4-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը տոնեց 4-րդ անընդմեջ հաղթանակը. նրա մրցակիցն էր ադրբեջանցի միջազգային վարպետ Լոգման Գուլիևը: Այս տուրը հաղթական էր նաև Հրայր Սիմոնյանի համար, ով առավելության հասավ Իրանը ներկայացնող Արման Շահզամանի նկատմամբ:

Հովհաննես Գաբուզյանը 4 հնարավորից վաստակել է նույնքան միավոր և ընթանում է մրցաշարի առաջատարների խմբում, Հրայր Սիմոնյանն իր ակտիվում ունի 3.5 միավոր և ընթանում է առաջատարներին հետապնդողների թվում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: