ՖԻԴԵ-ի նախագահը ռևանշ է խնդրել Սերժ Սարգսյանից

09 Փետրվարի 2018 22:09
ՖԻԴԵ-ի նախագահը ռևանշ է խնդրել Սերժ Սարգսյանից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը այսօր հանդիպել են շախմատի  խաղատախտակի առջև: Արագ շախմատի պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Նախագահների հանդիպումը կայացել է Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, որտեղ այսօր տեղի է ունեցել  «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Իլյումժինովը լրագրողներին ասել է, որ գրեթե ամեն տարի շախմատ է խաղում Սերժ Սարգսյանի հետ: Անցած տարի Մոսկվայում նրանց հանդիպումն ավարտվել էր ՀՀ նախագահի հաղթանակով և այսօր ՖԻԴԵ-ի նախագահը ռևանշ է խնդրել.

«Ուզում ես հավասարեցնե՞լ հաշիվը: Խնդրեմ: Նա ինձ առաջարկեց սպիտակ խաղաքարերը: Խաղացինք մոտ երեք րոպե և ոչ-ոքիի համաձայնեցինք», - ասել է Կիրսան Իլյումժինովը:

 Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայության

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: