Լևոն Արոնյանը դարձավ Tradewise Gibraltar Masters-ի հաղթող

01 Փետրվարի 2018 23:08
Լևոն Արոնյանը դարձավ Tradewise Gibraltar Masters-ի հաղթող

Ջիբրալթարում ընթացող Tradewise Gibraltar Masters շախմատային մրցաշարում կայացած 10 տուրերից հետո Լևոն Արոնյանը 7 շախմատիստների հետ միասին կիսում էր առաջին հորիզոնականը: 

Հաղթողի կոչման համար մասնակիցները միմյանց հետ ուժերը չափեցին թայ-բրեքում: Ըստ կանոնակարգի՝ թայ-բրեքին մասնակցել կարող են լավագույն 4 լրացուցիչ ցուցանիշ ունեցող շախմատիստները՝ Լևոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Ռիշարդ Ռափորտը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Կիսաեզրափակչում Արոնյանը երկու պարտիաներում էլ հաղթեց Ռափորտին և դուրս եկավ եզրափակիչ: Մյուս զույգում ուժեղ գտնվեց Վաշիե-Լագրավը:

Եզրափակչում Արոնյանն ու Վաշիե-Լագրավը խաղացին 4 պարտիա, որոնցից 3-ն ավարտվեց խաղաղ ելքով, իսկ վերջինում հայազգի գրոսմասյտերն առավելության հասավ և դարձավ մրցաշարի հաղթող:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: