Tradewise Gibraltar Masters, թայ-բրեք. Լևոն Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ

01 Փետրվարի 2018 21:48
Tradewise Gibraltar Masters, թայ-բրեք. Լևոն Արոնյանը դուրս եկավ եզրափակիչ

Ջիբրալթարում ընթացող Tradewise Gibraltar Masters շախմատային մրցաշարում կայացան՝ վերջին 10 տուրի պարտիաները: 

Լևոն Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Հայազգի գրոսմայստերը 7 շախմատիստների հետ հավասար միավորներով կիսել էր առաջին հորիզոնականը և հաղթողի կոչման համար պետք է պայքարի թայ-բրեքում:

Լևոնը հաջող մեկնարկեց և թայ-բրեքի երկու պարտիաներում էլ հաղթեց հունգարացի Ռիշարդ Ռափորտին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Նակամուրա - Վաշիե-Լագրավ զույգի հաղթողի հետ: 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: