«Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունում երեկ տեղի ունեցան 2-րդ և 3-րդ տուրերի պարտիաները

15 Փետրվարի 2017 13:17
«Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունում երեկ տեղի ունեցան 2-րդ և 3-րդ տուրերի պարտիաները

Իրանում ընթացող «Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունում երեկ տեղի ունեցան 2-րդ և 3-րդ տուրերի պարտիաները, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հովհաննես Գաբուզյանն իր երկու պարտիաներն էլ ավարտեց հաղթանակով, իսկ Հրայր Սիմոնյանը մեկ հաղթանակ տոնեց և մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

3-րդ տուրից հետո Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 3 միավոր և ընթանում է մրցաշարի առաջատարների թվում, իսկ Հրայր Սիմոնյանն իր ակտիվում ունի 2.5 միավոր:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: