Արոնյանը կմասնակցի Ստավանգերի գերմրցաշարին

15 Փետրվարի 2017 11:52
Արոնյանը կմասնակցի Ստավանգերի գերմրցաշարին

Հայաստանի շախմատային առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի հունիսի 5-ից 17-ը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող ավանդական գերմրցաշարին: Այս մասին հաղորդել է mattogpatt.no-ն:

Բացի Լևոնից, մասնակիցների շարքում են նաև Սերգեյ Կարյակինը, Վլադիմիր Կրամնիկը (երկուսն էլ՝ Ռուսաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան (երեքն էլ՝ ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Անիշ Գիրին (Հոլանդիա):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: