Հովհաննես Գաբուզյանն ու Հրայր Սիմոնյանը մասնակցում են Իրանում մեկնարկած միջազգային մրցաշարին

14 Փետրվարի 2017 15:17
Հովհաննես Գաբուզյանն ու Հրայր Սիմոնյանը մասնակցում են Իրանում մեկնարկած միջազգային մրցաշարին

Իրանում մեկնարկել է «Ֆիրդուսի Գավաթ» միջազգային մրցաշարը, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

11 տուրից բաղկացած մրցաշարին մասնակցում են 18 երկրի 322 շախմատիստ, այդ թվում` 12 գրոսմայստեր և 11 միջազգային վարպետ: Ստուգատեսին մասնակցում են Հայաստանի երկու ներկայացուցիչ` Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն ու գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը:

Երեկ մեկնարկած մրցաշարի առաջին տուրում Գաբուզյանն ու Սիմոնյանը հաղթանակներ են տոնել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: