Շախմատի Grand Chess Tour հեղինակավոր մրցաշարի կազմակերպիչները ներկայացրել են 2017 թվականին ստագատեսին մասնակցող շախմատիստների կազմը: Այս մասին տեղեկացնում է Grand Chess Tour-ի պաշտոնական կայքը:
Մրցաշարի նախորդ տարվա արդյունքների և ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի հիման վրա մրցաշարին մասնակցելու իրավունք են ստացել Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մաքսիմ Մաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Սերգեյ Կարյակինն (Ռուսաստան) ու Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):
Հիշեցնենք, որ Grand Chess Tour 2016-ի հաղթողը Ուեսլի Սոն է: