1. Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն ավարտեց իր ելույթները Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում:

1. Հայտնի են ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնության բոլոր չեմպիոններն ու մեդալակիրները: 

1. Վահե Բադալյանը հաղթանակով է մեկնարկել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի հեղինակավոր մրցաշարում:

2. Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը պայմանագիր է կնքել Մոնտենեգրոն ներկայացնող 26-ամյա դարպասապահ Անդրիյա Դրագոևիչի հետ:

3. Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի Բեռլինում կայանալիք Grenke Сhess Сlassic միջազգային մրցաշարին:

4. «Գանձասար-Կապան»-ը պայմանագիր է կնքել 27-ամյա կիսապաշտպան Դևիդ Տահնյա Վիրիկոմի հետ։

5. Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականն Կիևում կմասնակցեն միջազգային մրցաշարի:

6. Չեմպիոնների լիգա. «Բարսելոնա»-ն ոչ-ոքի կորզեց Լոնդոնում, «Բավարիա»-ն ջախջախեց «Բեշիկթաշ»-ին (տեսանյութեր):

1. Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմասնակցի հեղինակավոր մրցաշարի:

1. Փհենչհանում շարունակվում են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Այսօր պետ է պայքարի մեջ մտներ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը, բայց անհայտ պատճառներով մեր մարզիկը մրցահարթակ դուրս չի եկել: Ծանոթացեք նաև օլիմպիական մեդալների հաշվարկին, որտեղ առաջատարը Նորվեգիան է:

2. Հայաստանի հավաքականի և Մակեդոնիայի «Վարդար» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ է դարձել ներքին առաջնության խաղում:

3. «Բանանց»-ը շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Անթալիայում: Երեկ Արամ Ոսկանյանի թիմը ստուգողական խաղում 0:0 է ավարտել վրացական ակումբի դեմ խաղը:

4. Լա Լիգայի 24-րդ տուրի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ: Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ առավելության հասավ Բիլբաոյի «Ատլետիկ»-ի նկատմամբ, իսկ Մադրիդի «Ռեալ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բետիս»-ին:

5. Ա Սերիայի 25-րդ տուրում կայացավ թուրինյան դերբին: «Յուվենթուս»-ը նվազագույն հաշվով առավելության հասավ «Տորինո»-ի նկատմամբ: «Նապոլի»-ն, իր հերթին, կրկին 1:0 հաշվով հաղթեց ՍՊԱԼ-ին, իսկ «Միլան»-ը՝ «Սամպդորիա»-ին (1:0):

6. Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում կայացավ «Բորուսիաներ»-ի դերբին՝ Մյոնխենգլադբախն ընդդեմ Դորտմունդի: Մարկո Ռոյսի միակ գոլի շնորհիվ Շտեգերի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ:

7. Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Լոնդոնի «Տոտենհեմ»-ը հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 2:2 խաղաց «Ռոչդեյլ»-ի հետ: Հաղթողին պարզելու համար կնշանակվի վերախաղարկում:

1. Manchester Evening News-ը հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանը կոնֆլիկտ է ունեցել Պոլ Պոգբայի հետ, երբ ֆուտբոլիստները միասին հանդես էին գալիս «Ման. Յունայթեդ»-ի կազմում: