Ֆաբրիս Սանտարո – նախկին թենիսիստ
Նա անհավանական ուժեղ է: Հարվածները յուրահատուկ են և չափազանց պտտվող, բացի այդ նրա ուժը կայանում է նաև իր կենտրոնացման մեջ: Գնդակի ցանկացած խաղարկման վերաբերում է ինչպես մատչ-փոինթի: Ես չեմ խոսում գեյմ կամ սեթ հաղթելու մասին, Նադալի հետ դիմակայությունում դժվար է անգամ մեկ միավոր վաստակելը:
Ջիմի Քոնորս - Մեծ սաղավարտ մրցաշարերի ութակի տիտղոսակիր
Թենիսը չափազանց երկար է սպասել այդպիսի խաղացողի: Նա մահացու կռիվ է տալիս ցանկացած գնդակի համար: Նա թենիսի պատմության ամենակրքոտ խաղացողն է: Ինձ հիացնում է նաև այն, թե ինչպես է թենիսին տալիս իր ամբողջ կիրքն ու էներգիան: Նա պատրաստ է կորտում արյուն թափելու՝ և դա ինձ դուր է գալիս: Թենիսում հենց այդպիսի մեկը պետք է լինի առաջին ռակետ: Իհարկե Ռոջեր Ֆեդերերը և Նովակ Ջոկովիչը տաղանդավոր են, տաղանդավոր է նաև Ռաֆան, բայց նրանցից միայն Ռաֆան է թենիսին այդքան նվիրված, ով կարողանում է խաղահրապարակում թողնել իր ամբողջ էներգիան:
Գուստավո Կուերտեն - «Ռոլան Գարոսի» 1997, 2000-01 տիտղոսակիր
Ռաֆան դժվարություններ հաղթահարելու սիրահար է, նրա համար անհնարին ոչինչ չկա: Դա պարզապես ցնցող է: Ամբողջովին իրեն նվիրել է թենիսիսն: Նա ոչ միայն բարձրակարգ թենիսիստ է, այլ նաև հիանալի մարդ: Ես կարծում եմ, որ նա դեռ կարող է ամենաքիչը 3-4 Մեծ սաղավարտի տիտղոս նվաճել: Կարող է նաև «Ռոլան Գարոսի» տիտղոսների թիվը հասցնել 15-ի: Չեմ կարծում, որ մոտ ապագայում մենք կարող ենք ևս մեկ այդպիսի թենիսիստ տեսնել:
Անդրե Աղասի - Մեծ սաղավարտ մրցաշարերի ութակի տիտղոսակիր, ներառյալ 1999թ. «Ռոլան Գարոսը»
Նադալը խաղում է այնպիսի թենիս, որ ոչ ոք դեռև չի փորձել: Ինձ համար Ռաֆան առաջին տեղում է, Ռոջերը՝ երկրորդ: Ապշեցնող են նրա ձեռքբերումները թենիսում: Եվ այդ ամենին հասել է այն ժամանակ, երբ Ֆեդերերն իր կարիերայի բարձունքում էր: Թենիսի ոսկե դարում նա բազմաթիվ վնասվածքներով պայքարել է Ֆեդերերի, Ջոկովիչի, Մարեյի դեմ, և այն դեռ չի ավարտվել:
«Ռոլան Գարոսում» հաղթել մեկ անգամ՝ հերոսական քայլ է, իսկ նա արդեն 10-րդն ունի: Դա ցնցող է: Վերջին տարիներին այդքան դժվարությունների միջով անցնելով՝ նրան արդեն դուրս էին գրել մրցակցությունից, ես նույնպես չէի հավատում, որ կվերադառնա նախկին մարզավիճակին: Բայց նա ապացուցեց, որ ես սխալվում էի:
Ջոն Մակինռոյ - Մեծ սաղավարտ մրցաշարերի 7-ակի տիտղոսակիր
1985թ. Բորիս Բեքերից հետո չեմ հիշում այդպիսի մեկին, ով այդքան վախենալու լիներ, ինչպես հիմա նա է:
Պետ Կեյշ - 1987թ. Ուիմբլդոնի տիտղոսակիր
Երբ ես 35 տարեկան էի, իսկ Նադալը 14, ցուցադրական խաղում պարտվեցի նրան, բայց հիմա հանգիստ եմ, քանի որ պարտվել էի «Ռոլան Գարոսի» ապագա չեմպիոնին ու ռեկորդակրին:
Փիթ Սամպրաս - Մեծ սաղավարտ մրցաշարերի տասնչորսակի տիտղոսակիր
Հետևել նրա տեղաշարժին կորտում՝ անհավանական է: Նա կարողանում է վազքի ընթացքում հարմար դիրքավորվել հարվածի համար: Ես երբևէ նման բան չեմ տեսել:
Ջիմ Կուրիե - Մեծ սաղավարտ մրցաշարերի քառակի տիտղոսակիր, ներառյալ 1991-92 «Ռոլան Գարոսը»
Նադալի ամենաուժեղ կողմերից մեկը նրա համեստությունն է: Նա զարմանում է սեփական հաջողությունների վրա և չի հավատում իր մեծությանը: Նա քրտնաջան աշխատում է ամեն գնդակի, ամեն խաղի համար և կարծում է, որ չի կարող իրեն հանգիստ թույլ տալ, և դա նրա հանճարի մի մասն է: Հաղթել Նադալին հողածածակ կորտում երեք սեթանոց ֆորմատով արդեն բարդ է, իսկ անել հինգ սեթում՝ ամենադժվար առաջադրանքն է տղամարդկանց թենիսի պատմության մեջ:
Ռոջեր Ֆեդերեր - Մեծ սաղավարտ մրցաշարերի տասնութակի տիտղոսակիր, ներառյալ 2009թ. «Ռոլան Գարոսը»
Միշտ մտածել եմ, որ «Ռոլան Գարոսում» կարող եմ հաղթել շատ անգամ, բայց մի խնդիր եմ ունեցել՝ Ռաֆա Նադալ: Հողածածակ կորտերում նրա ելույթները անհավանական են: Շատ անգամ է կոտրել իմ երազանքները: Շատերը չեն ուզում դրան հավատալ, բայց ցավոք սրտի այդպես է:
Ռաֆան ունի հարվածներ, որոնք մրցաշարում ոչ ոք չունի: Եվ դա նրան դարձնում է յուրահատուկ թենիսիստ: Նա նաև յուրահատուկ է հոգեպես և ֆիզիկապես, ինչի շնորհիվ կարողանում է ժամերով, շաբաթներով ու տարիներով իր խաղը բարձր մակարդակի վրա պահել:
Շարունակ վնասվածքներ է ստանում և նորից ու նորից վերադառնում: Նրա ներկայացմամբ դա սովորական բան է թվում, բայց ես գիտեմ, որ այդպես չէ: Կարծում եմ, որ Ռաֆան հարկավոր է թենիսին: Անսահման հարգում եմ նրան: Հենց նրա շնորհիվ է, որ ես ես եմ: Նրա հետ մրցելը ինձ համար ամենաբարդ առաջադրանքն է եղել:
Գորան Իվանիշևիչ - 2001թ. Ուիմբլդոնի տիտղոսակիր
Ռաֆային կանգնեցնելու համար ցանցի մյուս հատվածում պետք է լինեն ամենաքիչը երկու մարդ:
Լեյթոն Հյուիտ - Մեծ սաղավարտ մրցաշարերի կրկնակի տիտղոսակիր
Անհավանական ոգի: Իմ հանդիպած մեծագույն մարտիկը: Անկասկած՝ Ռաֆա Նադալ: Նա իմ ամենասիրելի թենիսիստներից է:
Բյորն Բորգ - Մեծ սաղավարտ մրցաշարերի տասնմեկակի տիտղոսակիր, ներառյալ «Ռոլան Գարոսի» 6 տիտղոսները
Ռոլան Գարոսում պայքարել Նադալի դեմ՝ աներևակայելի հոգնեցուցիչ է, քանի որ լավ գիտես, որ նա ոչինչ հենց այնպես չի տա: Խաղարկումների մեծամասնությունը պետք է ինքդ աշխատես ու վաստակես, և այդ ամենը հինգ սեթ շարունակ, այլապես նա ոչինչ քեզ չի նվիրի: Նաև չափազանց համեստ է: Ինձ դուր է գալիս այդ ամենը:
Տարբեր սոցիալական կայքերում հնչած շնորհավորանքները
Կևին Անդերսոն. «Արքայի կողմից ինչպիսի հիանալի մրցաշար: Ուշագրավ ձեռքբերում»:
Ռոբին Սոդեռլինգ. «Արքա՛, Ռաֆա՛»:
King Rafa ?????????? #10
— Robin Söderling (@RSoderling) June 11, 2017
Թոմի Հաաս. «Ես անկարող եմ հասկանալի արտահայտվել այս պահին: Իսկապես անկրկնելի է: Շնորհավոր չեմպիոն»:
Մագնուս Նորման. «10-րդ «Ռոլան Գարո՞ս»: Հիանալի է: Շնորհավոր քեզ և քո թիմին»:
Բիլի Ջին Քինգ. «Շնորհավորանքներս պատմական 10-րդ տիտղոսի կապակցությամբ: Դու ոգեշնչող չեմպիոն ես և՛ կորտում, և՛ նրանից դուրս»:
Էնդի Ռոդիկ. «10…10…10… Դու կարող ես ասել ինչքան ուզում ես: Դա աննորմալ է: Հաճելի էր դիտել»:
10 ...... 10 ....... 10 ..... you can say it as much as you want. It's so not normal. Huge respect for @RafaelNadal .. pleasure to watch
— andyroddick (@andyroddick) June 11, 2017
Մեկ այլ անգամ Ռոդիկը գրել է. «Փաստ է՝ Ռաֆան մրցաշարը հաղթեց պարտվելով ընդհամենը 35 գեյմ, Ջոն Իզները մեկ սեթում պարտվեց 68 գեյմ, բայց հաղթեց»:
Ջուդի Մարեյ. «Ինչպիսի աշխատանք: Ինչպիսի պարտավորվածություն: Հիանալի ընտանիք: Հարգանքներս, Տոնի՛ և Ռաֆա՛»:
Միռելլա Բելմոնտե. «Թենիսը Ռաֆան է: Շնորհավորում եմ, իմ ընկե՛ր: Դու պարզապես հրաշք ես»:
Գարբինե Մուգուրուզա. «Շնորհակալություն, Ռաֆա՛»:
Դավիդ Ֆերեր. «Շնորհավո՛ր, յուրահատուկ»:
Rafael Nadal!! Único ?1️⃣0️⃣ pic.twitter.com/PvAdiVuh2o
— David Ferrer (@DavidFerrer87) June 11, 2017