Առավոտյան սուրճ. երեկվա մարզական իրադարձությունները՝ ամփոփ

03 Հունիսի 2018 10:47 Հեղինակ՝
Առավոտյան սուրճ. երեկվա մարզական իրադարձությունները՝ ամփոփ

1. Նորվեգիայում ընթացող շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

2. Արևմտյան Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակն է տարել չճանաչված երկրների աշխարհի առաջնությունում:

3. Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչ:

4. «Լեո»-ն դարձել է ֆուտզալի Հայաստանի չեմպիոն:

5. Կայացել են մի շարք ընկերական հանդիպումներ. Անգլիայի ընտրանին առավելության է հասել նիգերիացիների նկատմամբ, Գերմանիան անակնկալ պարտություն է կրել Ավստրիայից, իսկ Շվեդիա - Դանիա և Բելգիա - Պորտուգալիա հանդիպումներն ավարտվել են գոլազուրկ ոչ-ոքիով:

6. «Ման. Յունայթեդ»-ի լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը, ով առողջական խնդիրներ ուներ, դուրս է գրվել հիվանդանոցից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: