Առավոտյան սուրճ. երեկվա մարզական իրադարձությունները՝ ամփոփ

13 Մայիսի 2018 10:44 Հեղինակ՝
Առավոտյան սուրճ. երեկվա մարզական իրադարձությունները՝ ամփոփ

1. Բարձրագույն խմբի 29-րդ տուրի «Արարատ» - «Շիրակ», «Փյունիկ» - «Ալաշկերտ» և «Բանանց» - «Գանձասար-Կապան» հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

2. Կայացել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը: Նա խոսել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների, «Շիրակ»-ի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի առջև դրված առաջադրանքի մասին:

3. Լևոն Վահրադյանը նշանակվել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

4. Լա Լիգայում կայացել են նախավերջին տուրի մի շարք հանդիպումներ: «Բետիս»-ն ու «Սևիլիա»-ն բաժանվել են խաղաղությամբ, իսկ «Ատլետիկո»-ն ու «Ռեալ»-ը հաղթանակներ են տարել:

5. ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը կես տարով դուրս է մնացել շարքից և բաց կթողնի Մունդիալ-2018-ը:

6. Հոկեյի Ստենլիի գավաթի արևելյան կոնֆերենցիայի եզրափակչի առաջին խաղում «Վաշինգթոն Քեփիթալս»-ը հաղթել է «Տամպա Բեյ Լայթնինգ»-ին:

7. Կայացել են Բունդեսլիգայի վերջին տուրի բոլոր հանդիպումները: 

8. Պետեր Շտեգերը հայտարարել է, որ հեռանում է Դորտմունդի «Բորուսիա»-ից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: