Առավոտյան սուրճ. երեկվա մարզական իրադարձությունները՝ ամփոփ

06 Մայիսի 2018 10:51 Հեղինակ՝
Առավոտյան սուրճ. երեկվա մարզական իրադարձությունները՝ ամփոփ

1. Սկանդալ հայկական ֆուտբոլում: «Շիրակ»-ը մեղադրվում է պայմանավորված խաղ կազմակերպելու մեջ: Ակումբից 12 միավոր հանվել է, բայց Գյումրիի թիմը պատրաստվում է բողոքարկել ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումը:

2. Գենադի Գոլովկինը Կարսոնի StubHub արենայում 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանին:

3. Հայաստանի առաջնությունում կայացան 27-րդ տուրի հանդիպումները: «Շիրակ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Գանձասար-Կապան»-ը հաղթեցին համապատասխանաբար «Բանանց»-ին, «Արարատ»-ին և «Փյունիկ»-ին:

4. Կասպիյսկում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ում հայ մարզիկներն անհաջող ելույթներ են ունեցել: Բրոնզե մեդալի համար պայքարում Միհրան Ջաբուրյանը պարտություն է կրել:

5. Լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Շոտլանդացին բարեհաջող վիրահատվել է:

6. «Լոկոմոտիվ»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Զենիթ»-ին և հռչակվել Ռուսաստանի չեմպիոն:

7. «Բենֆիկա»-ն ու «Սպորտինգ»-ը Պորտուգալիայի առաջնության նախավերջին տուրում ոչ-ոքի խաղացին, ինչի արդյունքում «Պորտու»-ն դարձավ երկրի չեմպիոն:

8. Բունդեսլիգայում կայացել են նախավերջին տուրի բոլոր հանդիպումները:

9. Ստենլիի գավաթում (NHL, հոկեյ) շարունակվում է կիսաեզրափակիչ փուլը: Կայացել է 2 հանդիպում:

10. NBA, կիսաեզրափակիչ փուլ. «Նյու Օրլեան Պելիկանս»-ն ու «Հյուսթոն Ռոկետս»-ը հաղթել են «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»-ին և «Յուտա Ջազ»-ին:

11. Լա Լիգայի 36-րդ տուրի շրջանակում Բիլբաոյի «Ատլետիկ»-ը հաղթել է «Բետիս»-ին, իսկ «Վիլյառեալ» - «Վալենսիա» հանդիպումն ավարտվել է տանտերերի նվազագույն առավելությամբ:

12. Ա Սերիայում կայացավ 36-րդ տուրի 2 հանդիպում: «Միլան»-ը հաղթեց «Վերոնա»-ին, իսկ «Յուվենթուս»-ն առավելության հասավ «Բոլոնյա»-ի նկատմամբ:

13. ԱՊԼ-ի 37-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմ»-ը հյուրընկալվեց «Վեսթ Բրոմվիչ»-ին և անակնկալ պարտություն կրեց, այլ արդյունքներ:

14. «Բարնլի»-ն 51 տարվա ընդմիջումից հետո եվրագավաթային մրցաշարի ուղեգիր է նվաճել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: