Առավոտյան սուրճ. երեկվա մարզական իրադարձությունները՝ ամփոփ

15 Մարտի 2018 09:43 Հեղինակ՝
Առավոտյան սուրճ. երեկվա մարզական իրադարձությունները՝ ամփոփ

1. Լևոն Արոնյանը Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: Սա Արոնյանի առաջին հաղթանակն էր այս մրցաշարում: 

2. Չեմպիոնների Լիգա. «Բավարիա»-ն ու «Բարսելոնա»-ն 1/8 եզրափակչի պատասխան խաղում հաղթեցին համապատասխանաբար «Բեշիկթաշ»-ին և «Չելսի»-ին: Հայտնի դարձան 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները:

3. Հայաստանի հավաքականի նորեկ Նորբերտո Բրիասկոն խոսել է ընտրանուց հրավեր ստանալուց հետո ունեցած զգացողությունների մասին:

4. Իտալիայի առաջնության 26-րդ տուրից հետաձգված խաղում առաջատար Թուրինի «Յուվենթուս»-ը հաղթեց «Ատալանտա»-ին և մեծացրեց իր առավելությունը հետապնդող «Նապոլի»-ի նկատմամբ:

5. Ընկերական խաղում Հայաստանի Մ18 հավաքականը ջախջախել է «Արցախ»-ին:

6. Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրի խաղում առաջատար ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Անժե»-ի նկատմամբ:

7. Daily Mail-ը Լոնդոնի «Արսենալ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է թոփ-5 առաջնությունների շաբաթվա խորհրդանշական հավաքականում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: