Առավոտյան սուրճ. երեկվա մարզական իրադարձությունները՝ ամփոփ

12 Մարտի 2018 09:44 Հեղինակ՝
Առավոտյան սուրճ. երեկվա մարզական իրադարձությունները՝ ամփոփ

1. Բեռլինում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրը: Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ:

2. Հայաստանի առաջնության 18-րդ տուրի «Ալաշկերտ» - «Բանանց» և «Փյունիկ» - «Արարատ» հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

3. ԱՊԼ. 30-րդ տուրում «Արսենալ»-ը հաղթեց «Ուոթֆորդ»-ին: Հենրիխ Մխիթարյանը, ով աչքի ընկավ գոլով և գոլային փոխանցմամբ, ճանաչվեց այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Տուրի մյուս խաղում «Տոտենհեմ»-ը կամային հաղթանակ տարավ «Բորնմութ»-ի նկատմամբ:

4. Կատալոնական «Բարսելոնա»-ն հաստատեց, որ «Գրեմիո»-ի կիսապաշտպան Արթուր Ռամոսը կտեղափոխվի «Կամպ Նոու»:

5. Իտալիայի առաջնությունում կայացան մի շարք կարևոր հանդիպումներ: «Յուվենթուս»-ը հաղթեց «Ուդինեզե»-ին և բարձրացավ առաջին հորիզոնական, «Միլան»-ը խաղավերջում հաղթանակ կորզեց «Ջենոա»-ից, իսկ կենտրոնական դիմակայությունում «Նապոլի»-ն ու «Ինտեր»-ը գոլազուրկ ոչ-ոքի խաղացին: Այսպիսով, նեապոլյան ակումբն առաջատարի կարգավիճակը զիջեց «ծեր սինյորա»-ին:

6. Լա Լիգայի 28-րդ տուրում «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Սելտա»-ին:

7. Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիա»-ն թրիլլերային խաղում հաղթեց «Այնտրախտ»-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: