Առավոտյան սուրճ. երեկվա մարզական իրադարձությունները՝ ամփոփ

11 Մարտի 2018 10:40 Հեղինակ՝
Առավոտյան սուրճ. երեկվա մարզական իրադարձությունները՝ ամփոփ

1. Բեռլինում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց:

2. Հայաստանի առաջնության 18-րդ տուրում Գյումրիի «Շիրակ»-ը նվազագույն առավելությամբ հաղթեց «Գանձասար-Կապան»-ին:

3. Լա Լիգայում կայացան 28-րդ տուրի մի շարք հանդիպումներ: «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն և «Վալենսիա»-ն հյուրընկալվելիս հաղթանակներ տարան:

4. ԱՊԼ-ի 30-րդ տուրում կայացան մի շարք հանդիպումներ: Կենտրոնական դիմակայությունում «Ման. Յունայթեդ»-ը հաղթեց «Լիվերպուլ»-ին: Լոնդոնի «Չելսի»-ն, նույնպես, 3 միավոր է վաստակել:

5. Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում առաջատար «Բավարիա»-ն սեփական հարկի տակ ջախջախեց «Համբուրգ»-ին:

6. Լիգա 1-ում ՊՍԺ-ն մրցակիցներ չունի: Էմերիի թիմը ներքին առաջնության 29-րդ տուրի խաղում ֆուտբոլային դաս է տվել հետնապահ «Մեց»-ին:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: